-
10.04.2018|
22:26
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում` ասել է Աժ նախագահ Արա Բաբլոյանը: Աժ խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել:
-
10.04.2018|
22:22
Ազգային ժողովը սկսել է նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:
-
22.03.2018|
23:44
ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ մարտի 23-ին` ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որտեղ մեկ տասնյակ հարց է, այդ թվում՝ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների և լրացումների, Հանրաքվեի մասին օրինագծերը։
-
21.03.2018|
23:02
ԱԺ-ում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկմանը, որը վերաբերում է գազաէներգետիկ համակարգի խնդիրներին, «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը Գազպրոմին. «Որովհետև հստակ է, վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա ի՞նչ պետք է աներ»,- ասաց նա:
-
21.03.2018|
23:01
«Լիբանանում հայտարարում եք, որ Հայաստանում լավ պայմաններ են ստեղծված և բարեփոխումների արդյունքում գործարարները կարող են ներդրումներ անել այստեղ, բայց Հայաստանում այսօր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շնչահեղձ են լինում»` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
-
20.03.2018|
16:11
Այսօր մեկնարկած ԱԺ նիստն այնքան բուռն չէր, որքան խորհրդարանի միջանցքում լրագրողների և պատգամավորների հարցն ու պատասխանը։ Մինչ այդ նկատենք, որ այսօր օրենսդիր մարմինը քննարկեց ՍԴ նախագահի ընտրության հարցը։
-
08.03.2018|
22:52
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանքը» ներկայացնող Ռուսլան Պողոսյանը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ:
-
08.03.2018|
22:51
Սերբիայի խորհրդարանը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ընդդիմությանը առաջարկը, որ մի քանի անգամ ներկայացվել է վերջին տասնամյակում: Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, որ գլխավորում է «Նոր կուսակցությունը»:
-
07.03.2018|
23:14
ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 86 կողմ և 8 դեմ ձայներով ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը:
-
03.03.2018|
15:31
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ կառավարության նախաձեռնությամբ մարտի 6-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: